суббота, 2 февраля 2013 г.

Շառլ Ազնավուրի Մտքերից


Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ:
Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձանից:
Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ:
Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում:
*****
Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով:
Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս:
Հանկարծ մի արտասովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ:
Կանգնած անկողնուս մոտ հանկարծ գրեցի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառը այնն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ:
*****
Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան` առանց ժխտելու անցյալը:
Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:
*****
Անհատականության պակասը. Ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում:
Նկատում են, բայց ժպտում:
*****
Կրթությանս պակասը. Մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթամյա կրթության վկայականը, ոչինչ մենակ չեմ սովորել:
Սովորում են միայն ուրիշներին լսելով:
*****
Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:
*****
Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:
*****
Ձախողում, ձախողման ետևից:
Ոչինչ չի ստացվում:
Դահլիճից բղավում են` բավական է սուլում են և ի վերջո բեմից դուրս վռնդում:
Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. <<Այն մարդը, որ ինքն իրեն չէ ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է>>:

Комментариев нет:

Отправить комментарий