суббота, 2 февраля 2013 г.

Շառլ Ազնավուր. “Պիտի Փոխվեմ. Այդպես Եմ Ուզում”

                                         Մանրամասներ Շառլ Ազնավուրի
                                                         կենսագրությունից


Շառլ Ազնավուր. “Պիտի Փոխվեմ. Այդպես Եմ Ուզում”


Շառլ Ազնավուր
Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):
9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:
Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:
Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև “Թեհրան-43″ սովետական ֆիլմում:Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ “Ջան”, “Ինքնակենսագրություն”, և “Քեզ համար, Հայաստան”: Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը “Ազնավուրը Ազնավուրի մասին”:Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:
1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի ” Օրֆեի պատգամը” (1960), Ֆրանսուա Տրյուֆոի “Կրակեք դաշնակահարին” (1960), Ֆոլկեր Շլենդորֆի “Երկաթյան թմբուկը” (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի “Արարատ” (2002) ֆիլմը, որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:
Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է:
Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ, իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:
Նրա երգերը (որոնք հազարից ավել են) կատարել են այնպիսի երգիչներ ինչպիսին են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Բոբ Դիլանը: Վերջերս “Թայմ” ամսագրի հարցմամբ Ազնավուրը ճանաչվեց XX դարի լավագույն էստրադային կատարող: Լինելով լեգենդ` Շառլ Ազնավուրը իսկական հայրենասեր է: 1988թ. տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, նա հիմնել է բարեգործական ֆոնդ “Ազնավուրը Հայաստանի համար” և մի քանի ակցիա է կազմակերպել աղետից տուժողներին օգնելու համար: Նա պատրաստել է բարեգործական տեսահոլովակ Անրի Վերնոյի և 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասանների հետ միասին “Քեզ համար, Հայաստան” երգի համար: Տեսահոլովակը վաճառվեց ռեկորդային` 2 միլլիոն օրինակով:
Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշտական դեսպան:
Նաև 2008 թ-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պարգևատրել է Շառլ Ազնավուրի 2-րդ կարգի Պատվո Լեգիոբ շքանշանով...

Комментариев нет:

Отправить комментарий