воскресенье, 3 февраля 2013 г.

Մի անհայտ էջ Շառլ Ազնավուրի եւ ընտանիքի կյանքից - Մաս 2


Աիտա Ազնաւուրեան, (Փարիզում ճանչցուած Aida Aznavour անունով: Ծնուել եմ 1923 Յունուար 19-ին Սալօնիկ եւ բերուել Փարիզ 1923 Հոկտեմբեր 10ին: Դուստրն եմ դերասան եւ դերասանուհի տէր եւ տիկին Մամիկոն Ազնաւուրեանի: Ինչպէս շառավիղը իմ ընտանիքին,եղած եմ երգչուհի դերասանուհի: Տասը տարեկանիս արդէն նետուած ըլլալով դերասանական ասպարէզը, կրթութիւնս առած եմ գեղարուեստական վարժարանում: Հետեւած եմ դաշնակի (7 տարեկանիս), հետեւած նաեւ տիկսիօնի [1]: 13 տարի շարունակ խաղացած եմ ֆրանսական թատրոններում: Մանուկների թատրոնից մինչեւ չափահասները եւ երգած Փարիզի միւզիքոլներում, ռատիօներում եւ տիսքերում [2]: Վերջին ժամանակներումն ալ մասնակցել եմ մի շարք հայկական տրամաթիկ թատերախաղերում: Եղել եմ Ֆրանսայի ամենամեծ նահանգներում մասնակի հրաւէրներով, նաեւ օտար երկրների մայրաքաղաքներում: Ներկայումս էլ ամենամեծ փափաքս է գնալ հայրենիքում եւ ծառայել իմ ժողովրդին տեղւոյն վրայ կատարելագործուելով:

Դերասանուհի ԱԻՏԱ ԱԶԱՆԱՒՈՒՐ

1. Խոսքի վարպետություն, ֆր.
2. Ընդգծումները իրն են:
——————————————————————————————————————————
Քնար Ազնաւուրեան. Ծնած եմ 1902 նոյեմբեր 16-ին Իզմիթ քաղաքը (Փոքր Ասիա): Զավակն եմ Կարապետ եւ Զարուհի Պաղտասարեանների((նահատակուած 1915-ին աքսորում): Տեղահանութենէն մի ամիս առաջ գնացել եմ Կ. Պօլիս. միջնակարգ կրթութիւն ստացել եմ Բերայի Էսայեան վարժարանում: 1922 Յունուար 22-ին ամուսնանալով դերասան Մամիկոն Ազնաւուրեանի հետ, նոյն տարւայ յունիս ամսին դերասանական խմբի հետ անցել եմ Իզմիր, որտեղից քեմալական կռիւների ժամանակ անցել ենք Սալօնիկ, այնտեղից էլ 1923-ի վերջերը Փարիզ: Սոյն վերոյիշեալ թուականէն մինչեւ օրս ծառայել եմ հայ բեմին ինչպէս տրամաթիք դերասանուհի, զբաղուել եմ միաժամանակ կարուձեւով (ձեռագործ եւ կանացի հագուստներ): Ամբողջ օքիւբասիօնի [1] շրջանին աշխատել եմ ռէզիստանսում [2]: Մեզ մօտ պահել ենք ընկ. Մելինէ Մանուշեան [3], ընկ Տիրան Ոսկերիչեան [4] եւ շատ ուրիշներ, ինչպէս նաեւ կարմիր բանակայիններ: Մեծ կապ եմ հաստատել գերի ընկած կարմիր բանակայինների հետ, որոնցմէ շատերին գերմանական հագուստից մերկացնելու, ինքնութեան թուղթեր ճարելու կամ Մաքի ուղարկելու պարտականութիւնը ինձ էր յանձնուեր:

Ամուսինս մատնուելէն յետոյ (1944 յունիս 20էն սկսեալ) հակառակ կեսթափոյի կրկնակի այցելութիւններուն, ունեցած գաղտնի կապս Մելինէ Մանուշեանի եւ ուրիշների հետ միշտ պահել եմ, եւ գնացել նրանց կողմից տրուած ժամադրութիւններին հրահանգներ ստանալու եւ կարեւոր լուրեր տալու համար եւ սա տեւել է մինչեւ ազատագրում:

Նշանադրուել եմ [5] ֆրանսական կառավարութեան եւ վկայուել F.T.R-ի կողմից:

ՔՆԱՐ ԱԶՆԱՒՈՒՐԵԱՆ

1. Ֆր. գրավում, խոսքը վերաբերում է Ֆրանսիայի գրավմանը գերմանացիների կողմից:։
2.Դիմադրություն, գերմանական զավթիչների դեմ ֆրանսիական դիմադրական շարժում:
3. Բանաստեղծ, դիմադրական շարժման Փարիզի շրջանի գլխավոր կազմակերպիչներից Միսաք Մանուշյանի (նահատակվել է 1943 թ.) այրին եւ զինակիցը:։
4. Հայտնի կոմունիստ, դիմադրական շարժման ղեկավարներից:։
5. Ուզում է ասել՝ մեդալ է ստացել ֆրանսիական կառավարությունից:
—————————————————————————————————————————


Նկար 1. Ազնավուրյան Շառլ Մամիկոնի: Ծնված 22 մարտի 1924 թ. Փարիզում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06980/06989: Կրթությունը՝ միջնակարգ: Ազգությամբ՝ հայ: Աշխատում է թատրոնում, երաժշտության ուսուցիչ, բանաստեղծությունների հեղինակ: ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ մշտական: Ուղեւորության նպատակը՝ Սովետական Հայաստանում մշտական բնակության: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց 22:

Նկար 2. Ազնավուրյան Մամիկոն Միսաքի: Ծնված 26 մայիսի 1897 թ., Ախալցխայում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06973/069840: Ազգությունը` հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ արտիստ եւ ռեստորանատեր, իր մասնագիտությամբ չի աշխատում: Անձնագիր չունի: Մեկնում է ընդմիշտ, Խորհրդային Հայաստանում մշտապես ապրելու: Նախապես եղել է Բաքվում եւ Թիֆլիսում, աշխատել է որպես պատվիրատու (անընթեռնելի է): ԽՍՀՄ-ը թողել է 1920 թ.-ին, մենշեւիկների կառավարության օրոք, Բաթումիից: 1932 թ.-ից անդամ է ֆրանսիական կոմկուսի: ԽՍՀՄ-ում ունի քույրեր՝ Երամյան Աստղիկ եւ Ազնավուրյան Արուսյակ, ապրում են Բաքվում եւ Լենինականում, պետական թատրոնների արտիստներ են: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 3. Ազնավուրյան (Բաղդասարյան) Քնար Կարապետի: Ծնված 10 նոյեմբերի 1902 թ.-ին Իզմիթում (Թուրքիա): Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06987/06986: Ազգությունը՝ հայ, կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի եւ դերձակուհի: Խ. Միության այցի եւ այնտեղ մնալու ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը՝ Հայկական ԽՍՀ-ում մշտական բնակության: Ֆրանսիական կոմկուսի անդամ 1936 թ.-ից: ԽՍՀՄ-ում ունի զարմուհի՝ Երեւանում: Թույլատրություն ունի Հայկական ԽՍՀ մեկնելու: Հասցե՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 4. Ազնավուրյան Աիդա Մամիկոնի: Ծնված 13 հունվարի 1923 թ.-ին, Սալոնիկ, Հունաստան: ԽՍՀՄ քաղաքացի, սովետական անձնագրի համարը՝ 06979/06988: Ազգությունը՝ հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի: Ուղեւորության թվականը եւ ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը եւ ԽՍՀՄ-ում բնակության վայրը՝ մշտական բնակության, Հայկական ԽՍՀ-ում: Հասցեն՝ Փարիզ, 9-րդ շրջան, Նավարեն 22:

«ԱԶԳ» օրաթերթ, Մշակույթ # 005, 10 մարտի 2007


Մի անհայտ էջ Շառլ Ազնավուրի եւ ընտանիքի կյանքից- Մաս 1

      1946 թ.-ին նրանք ցանկանում էին ներգաղթել Հայաստան

Թվում էր` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեւոր իրադարձության մասին, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ: Գուցե աշխարհահռչակ երգիչն ու նրա քույր Աիդան չեն ուզեցել բացել այդ «գաղտնիքը»` անհարկի շահարկումներից զերծ մնալու մտահոգությամբ:  Ով գիտե: Այսուհանդերձ, շնորհիվ երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի պրպտումների, «Ազգ»-ը վերջինիս տրամադրած փաստաթղթերի հիման վրա բացահայտում է այդ «գաղտնիքը», քանզի կարծում ենք, որ յուրաքանչյուր մեծ արվեստագետի կյանքի ու կենսագրության մանրամասները կարեւոր եւ արժանի են ուսումնասիրության: Մանավանդ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տարողությամբ մի երգչի ու նրա ընտանիքի պատմությանը, դեպի մայր հայրենիք, դեպի Հայաստան նրա կողմնորոշմանը, որն արդյունք է ընտանեկան մթնոլորտի, որտեղ հասակ է առել մեծ արվեստագետը: Դրանով է պայմանավորված նաեւ, ինչպես փաստերն են ցույց տալիս, նրա խորազգաց հայրենասիրությունը, խորարմատ ազգասիրությունը, որի առավել ցայտուն դրսեւորումները երեւացին հատկապես աղետալի երկրաշարժից հետո եւ մինչեւ այսօր:

Այո, 1946 թ.-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եւ քույրը ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945 թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին», աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅԴաշնակցության արմատական անդամներից, ուզեց բռնել տունդարձի ճանապարհը, դրանց թվում՝ շատ-շատերը ֆրանսահայ համայնքից, որոնց թվում՝ Շառլի ընտանիքը: 1946 թ. մայիսի 30-ին նա եւ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե եւ շուրջ մեկ շաբաթ հետո, հունիսի 5-ին, ինչպես երեւում է փաստաթղթերից, պաշտոնապես դիմում ներկայացրել որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար:

Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեւէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եւ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ.-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեւս պետք չէին ներգաղթող հայեր…

Համենայն դեպս, Շառլի պարագայում ազատ ենք ենթադրություններ անել՝ ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ: Հազիվ թե: Նրա տաղանդն անշուշտ ինչ-որ տեղ դրսեւորվելու ելք չէ՞ր գտնի: Հավանաբար: Բայց որտեղ՝ դժվար է ասել: Մեծ շանսոնիեն եւ ընտանիքը չէի՞ն հայտնվի Ալթայի երկրամասում կամ Սիբիրի սառնաշունչ տափաստաններում, ինչպես հազարավոր ուրիշ հայրենադարձներ: Շատ հավանական է: Նրանք չէի՞ն համալրի խորհրդային երկրից, ազատությունների կորստից դժգոհների շարքերը: Անկասկած:

Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեւէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եւ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ.-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեւս պետք չէին ներգաղթող հայեր…

Բոլոր դեպքերում փաստը մնում է՝ Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայոց թատրոնին, երգարվեստին: Եվ սա եւս ապացույց-վկայություն է այս ընտանիքի հայրենանվիրվածության մասին:


Կից սյունակներում ներկայացնում ենք ընտանիքի 4 անդամների՝ հոր, մոր, դստեր եւ որդու ռուսերեն լեզվով լրացված փաստաթղթերի լուսապատճենները, առավել՝ Քնար եւ Աիդա Ազնավուրյանների հայերեն ձեռագիր դիմումները Ներգաղթ կոմիտեին՝ վերծանված մեր կողմից: Դժբախտաբար Մամիկոնի եւ Շառլի ձեռագիր դիմումները, եթե կան այդպիսիք, արխիվագետ Ա. Բադալյանին չի հաջողվել հայտնաբերել պետարխիվում:




Արարատ 2002 դիտեք օնլայն


"Արարատ" 2002 դիտեք օնլայն 


Արարատ 2002 դիտեք օնլայնMore Sharing ServiceShare on emailShare on printShare on facebookShare on twitt
Год выпуска: 2002
Производство: Alliance Atlantis, Serendipity Point Films, EGO Film Arts, ARP
Страна: Канада, Франция
Жанр: драма
Качество: DVD-rip 
Տևողությունը` 01:50:22
Լեզու` ռուսերեն
Ռեժիսոր` Ատոմ Էգոյան (Atom Egoyan)
Դերերում` Քրիստոֆեր Պլամմեր(Christopher Plummer), Էրիկ Պողոսյան (Eric Bogosian), Շարլ Ազնավուր (Charles Aznavour), Բրյուս Գրինվուդ (Bruce Greenwood), Էլիաս Քոտեաս(Elias Koteas)

Նկարագրություն`
2002թ-ի Կաննի փառատոնի պաշտոնական հաղորդում:
Կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը վերաբերում է պատմության նախորդ դարասկզբի սարսափելի սպանդին, որը արտահայտվում է թուրքերի կողմից հայերի հանդեպ դրսևորած դաժան վերաբերմունքում: Այդ ժամանակ մասսայական սպանությունների արդյունքում սպանվեցին հայազգի  մեկ ու կես միլիոն խաղաղ բնակչություն: Ֆիլմի գլխավոր հերոսը ծեր ռեժիսոր Էդվարդ Սարոյանն է, որի դերը մարմնավորում է հայտնի ֆրանսիացի երգիչ Շարլ Ազնավուրը: Նա նկարահանում է ֆիլմ մի երիտասարդի մասին, որը հայ ահաբեկիչի որդի է` սպանված թուրքական դիվանագետ վրա հարձակման փորձի ընթացքում:Որդին , իր հերթին ուղևորվում է ողբերգական դեպքերի վայրը` նկարահանելու վավերագրական ֆիլմ: Նրանց ճակատագրերը միաձուլվում են և միասին կազմում Հայաստանի պատմությունը:
                                                                                                Դիտել Օնլայն - Արարատ

суббота, 2 февраля 2013 г.

Դեպք 1922 թվ.-ի Մայիսի 22-ին


Շառլը և նրա մայր՝ Քնարը
-Ի՞նչ անուն եք տալիս նրան, – ասում է մանկաբարձուհին՝ գրկելով լաց եղող երեխային:
-Շահնուր, – անսահման քնքշությամբ շշնջում է երեխայի մայրը:
-Շահ… ի՞նչ, – աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:
-Շահնուր,- կրկնում է մայրը:
«Հ» տառն այդպեսէլ չկարողանալով արտասանել և գտնելով, որ Շահնուր անունը այնքան էլ հեռու չէ Շառլ անունից, մանկաբարձուհին փոքրիկին տալիս է Շառլ անունը:

Շառլ Ազնավուրի Մտքերից


Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ:
Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձանից:
Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ:
Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում:
*****
Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով:
Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս:
Հանկարծ մի արտասովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ:
Կանգնած անկողնուս մոտ հանկարծ գրեցի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառը այնն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ:
*****
Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան` առանց ժխտելու անցյալը:
Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:
*****
Անհատականության պակասը. Ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում:
Նկատում են, բայց ժպտում:
*****
Կրթությանս պակասը. Մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթամյա կրթության վկայականը, ոչինչ մենակ չեմ սովորել:
Սովորում են միայն ուրիշներին լսելով:
*****
Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:
*****
Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:
*****
Ձախողում, ձախողման ետևից:
Ոչինչ չի ստացվում:
Դահլիճից բղավում են` բավական է սուլում են և ի վերջո բեմից դուրս վռնդում:
Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. <<Այն մարդը, որ ինքն իրեն չէ ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է>>:

Շառլ Ազնավուրի <ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ> բանաստեղծությունը


Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:
Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,
Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,
Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:
Այդ արտիստները – հոգսը ուսերին, ընտանիքի տեր -
Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,
Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:
Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,
Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,
Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային
Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,
Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:
Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:
Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,-
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:
Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին.”Վերևն Աստված կա,
Լավություն արա` մի որ անպայման կգա քո դիմաց”:
Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.
Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:
Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ
Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:
Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում
Եվ հետո միայն դպրոց հաճախում:
Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,
Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:

Շառլ Ազնավուր. “Պիտի Փոխվեմ. Այդպես Եմ Ուզում”

                                         Մանրամասներ Շառլ Ազնավուրի
                                                         կենսագրությունից


Շառլ Ազնավուր. “Պիտի Փոխվեմ. Այդպես Եմ Ուզում”


Շառլ Ազնավուր
Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):
9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:
Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:
Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև “Թեհրան-43″ սովետական ֆիլմում:Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ “Ջան”, “Ինքնակենսագրություն”, և “Քեզ համար, Հայաստան”: Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը “Ազնավուրը Ազնավուրի մասին”:Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:
1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի ” Օրֆեի պատգամը” (1960), Ֆրանսուա Տրյուֆոի “Կրակեք դաշնակահարին” (1960), Ֆոլկեր Շլենդորֆի “Երկաթյան թմբուկը” (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի “Արարատ” (2002) ֆիլմը, որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:
Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է:
Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ, իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:
Նրա երգերը (որոնք հազարից ավել են) կատարել են այնպիսի երգիչներ ինչպիսին են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Բոբ Դիլանը: Վերջերս “Թայմ” ամսագրի հարցմամբ Ազնավուրը ճանաչվեց XX դարի լավագույն էստրադային կատարող: Լինելով լեգենդ` Շառլ Ազնավուրը իսկական հայրենասեր է: 1988թ. տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, նա հիմնել է բարեգործական ֆոնդ “Ազնավուրը Հայաստանի համար” և մի քանի ակցիա է կազմակերպել աղետից տուժողներին օգնելու համար: Նա պատրաստել է բարեգործական տեսահոլովակ Անրի Վերնոյի և 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասանների հետ միասին “Քեզ համար, Հայաստան” երգի համար: Տեսահոլովակը վաճառվեց ռեկորդային` 2 միլլիոն օրինակով:
Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշտական դեսպան:
Նաև 2008 թ-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պարգևատրել է Շառլ Ազնավուրի 2-րդ կարգի Պատվո Լեգիոբ շքանշանով...

Կենսագրություն

                                                          Կենսագրություն

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009 թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: